Պայմաններ եւ դրութիւններ

Այտան մառկետի կանոններ եւ դրույթները

Այտան մառկետի կաննոններին հակառակ գործողություններն են՝

  • Իրանի Իսլամական Հանրապետության գործող օրենքների և հասարակության սովորույթի հետ հակասություն ունենալ
  • Անհատական իրավունքների հարգանքի և գաղտնիության պահպանման բացակայություն
  • Անձնական նկարների և պատկերների շահագործումը նախատեսված ապրանքատեսակների հրատարակման և գովազդեի համար
  • Ցանկացած վիրավորանք երկրի պաշտոնական կրոններին, սովորույթներին, ազգերին, բարբառներին և ․․․
  • Ցանկացած քաղաքական, հասարակական կամ կրոնական գովազդ կամ լուրերի տարածություն, որոնք Այտան մառկտի նպատակներից հեռու են
  • Ցանկացած գործունեություն ֆինանսական բուրգերի տեսքով և անօրինական գործողություններ երկրի օրենքների դեմ
  • Ցանկացած տեսակի մրցույթ, վիճակախաղ, խաղարկություն (մրցանակով կամ առանց մրցանակի)
  • Այն ապրանքատեսակների վաճառքի գովազդը, որոնք բռնություն են տարածում և վնասակար են ուրիշների համար: Ինչպիսին են՝ տարբեր տեսակի սառը եւ տաք զենքեր եւ հրկիզող նյութեր եւ դրա նման նյութեր
  • Որևէ ապրանք և ծառայություն կապված թմրամիջոցի, ծխախոտի եւ նմանատիպ առարկաների
  • Ցանկացած ծառայություններ կապված լիզինգային գրասենյակների եւ ընկերությունների, բացառությամբ նրանց, ովքեր ունեն իրավաբանական արտոնություն
  • Ցանկացած հաշիվ-ապրանքագրի և նախահաշվի վաճառք վարկ ստանալու, գործատուի ապահովագրության մասնաբաժնի ցանկից հանելու և դրա նման նպատակների համար
  • Մարմնի օրգանների առք և վաճառք, օրինակ երիկամ և ․․․
  • Կենդանիների, թռչունների, սողունների և ․․․ առք և վաճառք
  • Ցանկացած անօրինական զօրացուցիչ դեղամիջոց և սպորտային հավելումների առք ու վաճառք
  • Շարադրական և թելադրական տեսանկյունից սխալ բառերի և նախադասությունների գոյությունը
  • Երրորդ անձանց հեռախոսահամարից կամ էլեկտրոնային փոստի հասցեից ցանկացած սխալ օգտագործման համար օրինազանց անձն է պատասխանատու, և Այտան մառկետը որևէ պատասխանատվություն չի կրում բողոքների համար։


Վհանակներ օգտագործող անձանց կանոնները՝

  1. Արտադրողը պարտավոր և հանձնառու արտադրանքի ներդրման համար անհրաժեշ նկարագրությունները, վաճառքից հետո հաճախորդի աջակցություն միջոցները եւ այլ բոլոր անհրաժեշտ տեղակությունները, Այտան մառկետի ներկայացրած ֆոռմատի և պայմանների համաձայն ինտերնետային պորտալում ներբեռնել։
  2. Մատակարարը երաշխավորում է հաճախորդների պահանջած ապրանքները առանց ընդհատումների և ճշտված ժամանակին առաքել, հակառակ դեպքում Այտան մառկետը, իր հայեցողությամբ, կարող է պարտականությունների կատարման ուշացումի հետևանքով առաջացծ վնասի փոխհատուցումը նրանցից պահանջել կամ, նրանց հայցերից հանել, իսկ կրկնության դեպքում` միակողմանի լուծարել պայմանագիրը և հեռացնել իր հատկացրած վահանակը:
  3. Մատակարարները պարտավոր և հանձնառու են էլեկտրոնային և միջազգային առևտրի և արտադրանքի հետ կապված օրենքներին ենթարկվե։
  4. Մատակարարը հանձնառվում է, ապրանքի թերի լինելու , հիման վրա թերի ապրանքի լինել հաճախորդի հայտարարագրման դեպքում և դրա ապացուցելուց յետո, պատասխանատու լինել և ապրանքը փոխարինել կամ թերությունները վերացնել։ Իսկ եթէ որևէ պատճառով մատակարարը հրաժարվի այս արարքից և դա ապացուցվի, Այտան մառկետը կարող է միակողմանի կերպով խզել համագործակցությունը նրանց հետ։
  5. Մատակարարը հանձնառվում է զերծ մնալ արգելված ապրանքների, հակահիգիենիկ կամ առողջության վնասակար իրեղենների վաճառքից և մատակարարումից և երաշխավորում է, որ բոլոր վաճառված ապրանքներն թույլատրված և օրինական են և հարկ ելած դեպքում այս բոլոր փաստաթղթերը, նախահաշվի հետ կտրամադրվի Այտան մառկետին կամ իրավասու մարմիններին, և հաճախորդին կամ իրավասու մարմիններին պատասխանելու համար պատասխանատու են։
  6. Մատակարարը հանձնառվում է, կայքում ներկայացրած բոլոր ապրանքատեսակները ճիշտ և օրինական կերպով են գնորոշվել և մտավոր սեփականության օրենքի պահպանմամբ տեղադրվել:
  7. Մատակարարը հանձնառվում է, որևէ կեղծ ապրանք կայքում և իր վահանակում չի տեղադրելու, և կեղծ լինելու ապացուցման դեպքում, Այտան մառկետը կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը և հեռացնել նրա սեպական վահանակը: